Ուկրաինայում մարտերը չեն ավարտվի 2024 թվականին, ռուսական լրատվամիջոցներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ոչ, այս տարի պատերազմը չի ավարտվի»,- համապատասխան հարցին ի պատասխան՝ նշել է նա:
Լուկաշենկոն նաև ասել է, որ «պնդումներն այն մասին, թե ՌԴ-ին օգնելու նպատակով Ուկրաինայի հետ հակամարտության գոտում իբր հյուսիսկորեական զորքեր կան, կարող են օգտագործվել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու համար»։
Ռուսաստանը երբեք չի օգտագործի միջուկային զենքը, որը տեղակայված է Բելառուսում, առանց հանրապետության ղեկավարության համաձայնության։ Այս մասին Բելառուսի առաջնորդն ասել է BBC-ի լրագրող Սթիվեն Ռոզենբերգին՝ Կազանում BRICS գագաթնաժողովի շրջանակում տված հարցազրույցում։

Բաց մի թողեք
Լուկաշենկոն այլևս հայկական կոնյակ չի խմում
Չոռնի՝ Գագիկ Բեգլարյանի սեփականությունն ու իշխանությունը
«Դու տղամա՞րդ ես, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովին է մեջբերել Փաշինյանին արձագանքելիս