2024 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 23:00-ին, Երևան քաղաքի Ն.Շենգավիթ 6-րդ փողոցի տներից մեկի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ իր 72-ամյա կնոջը իրենց որդին սպանել է։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնամուխ եղել անհետաձգելի գործողությունների իրականացման:
Մասնավորապես՝ դեպքի վայրի զննությամբ նշված տան հյուրաասենյակում հայտնաբերվել է 72-ամյա կնոջ դին՝ դեմքի դիմային հատվածը ջնջխված վիճակում, ինչպես նաև՝ ներհրված հատվածի առկայությամբ մետաղական ձող՝ արնանման հետքերով:
Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է տուժողի 39-ամյա որդին, ով, ըստ ստացված տվյալների, 2005 թվականից տառապում է հոգեկան հիվանդությամբ։
Ստացվել են փորձանմուշներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։
Զննությամբ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի աջ դաստակին առկա է եղել փքվածություն և այտուց, աջ ձեռքի բութ մատի վրա՝ կտրած-ծակած հետք, իսկ աջ աչքի հարունքային շրջանում՝ քերծվածքների ձևով վնասվածքներ։
Դեպքի համար նշանակություն ունեցող այլ հանգմանքներ պարզելու նպատակով օպերատիվ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։
Նախաքննությունը շարունակվում է։

Բաց մի թողեք
Զինված իրավապահները բերման են ենթարկում Նարեկ Նալբանդյանին. Տեսանյութ
Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են. Լուսանկար
Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ