Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ «հայկական կարուսել» արտահայտությանն ու գրել.
«Ինձ թվում է, որ Հայաստանի նախագահը պետք է դիվանագիտական պատշաճության սահմաններում մի կարճ ուղերձով Սալոմե Զուրաբիշվիլիին հորդորեր, որ «հայկական կարուսել» արտահայտության համար ներողություն խնդրի: Իհարկե, կարելի է ասել, որ «կարուսելը գործել է նախկին իշխանության օրոք, թող իրենք էլ արձագանքեին»:
Բայց եթե երեւույթն անվանվել է «հայկական», վիրավորանքը բոլորիս հասցեին է:
Հ.Գ. «Սատանան մանրուքների մեջ է», ասվածը նաեւ նման դեպքերի համար է»:
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Վախենում ես, մի՛ արա․ Ռոմանոս Պետրոսյան
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին