22/11/2024

ժամացույցի մեխանիզմով աշխատող ռումբ էր, որը մի օր պիտի պայթեր, ցավալի է, որ լրագրողը սրա մասին դեռ չգիտի. Ալեն Սիմոնյան

Այսօր աչքովս ընկավ, թե ինչպես է մեր լրագրողներից մեկը, ով, ի դեպ, լավ կլինի մեկ-երկու գեղարվեստական գիրք կարդա, վստահ եմ, պետք կգա, հերթական հարցադրումն անում զրուցակցին առ այն, թե ո՞վ և ինչպե՞ս պարտվեց պատերազմը:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շարունակելով.

«Էջը թերթեցի և մի քանի նյութ այն կողմ գտա պատասխաններից մեկը: Ահա այս գրաֆիկը:

photo_2024-10-30_21-50-53.jpg (100 KB)

Այն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «արդյունավետ կառավարման» պատկերն է։ Սկսած 2000-ականների սկզբից Ադրբեջանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն արագ տեմպերով աճում է Հայաստանի նկատմամբ: Գալիս է մի պահ, երբ այն կրկնակի ավել է լինում Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ից։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի բնակչության թիվը գրեթե չորս անգամ մեծ է Հայաստանի բնակչությունից, Ադրբեջանը գեներացնում է մոտ 8 անգամ ավելի մեծ ՀՆԱ։ Այդ տարիներին շեշտակիորեն աճում են Ադրբեջանի ռազմական ծախսերը և սպառազինությունների գնումները (որոշ տարիներին այն 10 անգամ գերազանցում էր Հայասատանի ռազմական ծախսերը)։

Սա ժամացույցի մեխանիզմով աշխատող ռումբ էր, որը մի օր պիտի պայթեր և այդ փորձնական պայթյունը եղավ 2016-ի ապրիլին, իսկ ամբողջականը՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին։

Ու սրա և այլ պատճառների մասին գիտի հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը, ցավալի է, որ մեր լրագրողը սրա մասին դեռ չգիտի»: