ՀՀ կառավարության այսօրվա նիստում գույք օտարելու մասին որոշում կայացվեց: Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոց թիվ 60 հասցեում գտնվող` շուկայական արժեքին մոտարկված 702 431 774.35 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 3292.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքի, դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.212944 հեկտար մակերեսով հողամասի, ինչպես նաեւ Մամիկոնյանց փողոց թիվ 60/2 հասցեում գտնվող` շուկայական արժեքին մոտարկված 321 502 394.60 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 853.6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.164453 հեկտար մակերեսով հողամասը կօտարվի:
Մամիկոնյանց-60 հասցեում գտնվող գույքը նախկինում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է եղել «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին, որից հետագայում առանձնացվել է գույքի մի մասը և գրանցվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոց թիվ 60/2 հասցեով ու ներկայումս հանդիսանում է որպես երկու առանձին գույքային միավորներ, սական տարիներ ի վեր գույքը փաստացի չի շահագործվում և գտնվում է կիսավեր վիճակում։
Առաջարկվում է աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել Գույք 1-ի և Գույք 2-ի, համապատասխանաբար 1 397 200 000 դրամ և 450 100 000 ՀՀ դրամ, գնահատված շուկայական արժեքների հանրագումարի 100 տոկոսի չափով՝ 1 մլրդ 847 մլն 300 հազար դրամ,
Սահմանվել է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված Գույքի վաճառքի նպատակով մինչև 2025 թվականի հուլիսի 26-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց Գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։
Բաց մի թողեք
Բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին
Նոյեմբերի 21-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել
Որքան գումար է ծախսվելու Երևանում ամանորյա տոնական ձևավորման համար. Գրիգորյան