Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ քաղաքացու են դանակահարել, իսկ քիչ հետո «Հերացի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ Իսրայելյան փողոցում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից «աղիքային էվենտերացիա ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ շտապ օգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Տեղում պարզվել է, որ վիրավորը ՌԴ քաղաքացի 32-ամյա Վասիլի Չոկաևն է:
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են նաև, որ նույն օրը ժամը 21։25-ի սահմաններում 52-ամյա Հմայակ Ե․-ն, ով մշտական բնակության վայր չունի, վիճաբանել է Վ. Չոկաևի հետ, որի ընթացքում իր մոտ առկա սուր առարկայով հարվածել է վերջինիս՝ պատճառելով վնասվածք:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հմայակ Ե․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:






Բաց մի թողեք
ՔԿ-ն Վահան Քերոբյանին առնչվող գործի վերաբերյալ հաղորդագրություն, նա չի կալանավորվի
Հափշտակել են համայնքի շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքներ, կատարել խոշոր փողերի լվացում. 7 անձ ձերբակալվել է
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական գործ կհարուցվի․ Լուսանկար