Ինչպես արդեն հայտնել էինք, ողբերգական վթարի հետևանքով մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը՝ 24-ամյա Էլեն Իսրայելյանը։
Էլենը վթարի էր ենթարկվել ուշ գիշերին՝ անգիտակից վիճակում տեղափոխվելով «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նա ամուսնացած էր, ուներ 2 երեխա՝ որդի և դուստր։
StarNews-ը ներկայացնում է Էլենի հրապարակած լուսանկարներից մի քանիսը։
հոկտեմբերի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև` ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։ Վթարի հետևանքով Է․ Իսրայելյանն ու Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը, որոնցից Է․ Իսրայելյանը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բաց մի թողեք
«Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. Լուսանկարներ
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթող
ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-ի