Հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 11։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղ չհասած դաշտի մեջ վիճաբանություն է տեղի ունենում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության խմբերը:
Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 10։30-ի սահմաններում Գեղադիր գյուղի վարչական տարածքում գտնվող ցորենի ցանքատարածքում անասուններ արածեցնելու հարցի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Արագածոտնի մարզի բնակիչներ 14-ամյա Ռ․ Գ․-ն, 17-ամյա Ռ․ Գ․-ն և 17-ամյա Ա․ Գ․-ն ծեծի են ենթարկել 78-ամյա Վանյա Ն․-ին, նրա որդուն՝ 48-ամյա Անդրանիկ Ն․-ին, իսկ 76-ամյա Սեդա Մ․-ին հրել և վայր են գցել գետնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Ռ.Գ․-ին, Ա.Գ․-ին և Ռ.Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Արագածի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին:
Բաց մի թողեք
Վարորդն ու ուղևորը մալուխներ ու սարքավորումներ են գողացել գործարանից. Տեսանյութ
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկ»-ը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման. Լուսանկար
Ահռելի քանակի զենք-զինամթերք․ Նորագավիթում 61-ամյա տղամարդ է ձերբակալվել