2024թ. սեպտեմբերի 5-ին, 51 քաղաքացիների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ որոշումը: Նախաձեռնող խումբն ուներ 60 օր ժամանակ անհրաժեշտ թվով ստորագրությունների հավաքման համար։
Ինչպես հայտնել են ԿԸՀ-ից, նոյեմբերի 7-ին, քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները ստորագրությունների լրացված ձևաթղթերի 4 տուփ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը տուփերը սոսնձել և ստորագրել է։ Նախաձեռնության ներկայացուցիչները ևս իրենց ստորագրություններով հաստատել են տուփերի հանձնումը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենսդրությամբ սահմանված ժամկետում՝ մեկ ամսում կստուգի ստորագրությունները և կհրապարակի արդյունքները։
Նշենք, որ այդ գործընթացը կարող է իրականացվել միայն ԿԸՀ սահմանած վերջնաժամկետից հետո (նոյեմբերի 14), քանի որ այդ օրերին ևս ՀՀ քաղաքացիները կարող են սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով միանալ նախաձեռնությանը։

Բաց մի թողեք
Ռուսաստանի սառցահատները վճռորոշ են դանիական քաղաքի համար
Ռուսաստանը մտել է Շվեդիայի ընտրարշավ, զգուշացնում է կենտրոնամետ ձախակողմյան առաջատար թեկնածուն
Ռուսաստանի «Ռոսատոմը» Հունգարիայի ատոմակայանի շինարարության հետագա ուշացումներ է կանխատեսում, ցույց է տալիս փաստաթուղթը