«Չնայած Հայաստանը գրանցվել է, սակայն նրա ներկայացուցիչների մասնակցության մասին տեղեկություն դեռ չի ստացվել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիեւը լրագրողների հետ զրույցում՝ խոսելով COP29 միջազգային միջոցառմանը Երևանի մասնակցության մասին։
«Եթե հայկական կողմն ինքը չի մասնակցում այս միջոցառմանը, բայց միաժամանակ խոսում է տարածաշրջանային համագործակցության և միջպետական շփումների մասին, սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանը ձգտում է օգտագործել նման իրավիճակները բացառապես իր միակողմանի քարոզչության նպատակով»,- նշել է Հաջիեւը։
«Ամեն դեպքում, Հայաստանն այս որոշումը կայացնում է ինքնուրույն։ Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ Ադրբեջանը՝ որպես կոնվենցիայի անդամ, լիովին կատարել է իր պարտավորությունները և ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները բոլոր պետությունների համար բովանդակալի, անհրաժեշտ և արդյունավետ քննարկումներ անցկացնելու համար»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ .
Բաց մի թողեք
Հանրությունը էդպես էլ չիմացավ՝ Փաշինյանն էր ճի՞շտ՝ նախկինները պատերազմը նրա «ջեբը քցեցին», թե՞ …
Բոլորը սպասում են «մոլլապետության ինքնափլուզմանը»
Փաշինյան – Պուտին հանդիպում նախատեսվում է Սանկտ Պետերբուրգում