«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 22։00-ը, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»:
«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Ռուբլին թանկացել է․ հուլիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Վանաձորում կայանալիք Tech Week Vanadzor 2025-ը կունենա 2000-ից ավելի մասնակից
«Վիվա Արմենիան» գնեց «Օվիոն» մոտ 40 մլն դոլարով․ մանրամասներ