Իսակովի պողոտայում դեռ սովետական տարիներից գործող՝ ժողովրդի կողմից «Կիլիկիա ավտոկայան» անունը ստացած ավտոկայանից մարզեր գնացող մեծ թվով քաղաքացիներ չեն կարողանում մեկնել։
Ըստ սկզբնաղբյուրի՝ պատճառը տեսչական մարմնի կողմից գծերի ստուգումն է եղել, որի ժամանակ հայտնաբերվել են խախտումներ, այդ թվում՝ «լևի» տրանսպորտային միջոցներ շահագործելու դեպքեր:
Քաղաքացիները փաստի առաջ են կանգնել ու մնացել են հույսով, թե երբ «Գազել»-ները կշարժվեն։
Նշվում է, որ ժամանել են մեծ թվով ոստիկանական ուժեր, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները:


Բաց մի թողեք
Բուլղարիան չի օգնի լրացնել Ուկրաինայի ֆինանսավորման պակասուրդը
Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյան է. Լուսանկար