Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը.
«Փաշինյանը առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դարձավ առաջին պաշտոնյան, ով հրապարակավ հայտնեց իր հրաժարականի մասին: Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին բազմաթիվ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին: Ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում, դրանց մասին անոնսավորել էր: Հազար ու մի պատճառ կարել է նշել այս պաշտոնանկությունների մասին: Դրանցից յուրաքանչյուրը կամ բոլորը միասին՝ ճիշտ են:
Բյուջետային քննարկումների ժամանակ Փաշինյանը ներկայացրեց իր տեսլականը, հիմա մտադիր է իշխանության նոր կառուցվածք ներկայացնել: Ու էլի մի իրավիճակի հետ գործ ունենք, երբ Փաշինյանը ներքաղաքական սուբյեկտներից առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը, երբ առնվազն խորհրդարանական ընդդիմությունը մնացել է 2021-ի խոսույթի մակարդակին: Եթե չենք ուզում 2026-ին կրկնվի 2021-ի դառը փորձը, ապա մեզ որակապես նոր ընդդիմություն է պետք: Վերջին շաբաթներին ես ու «Դեմոկրատական այլընտրանքը», այլ հոգեհարազատ կուսակցությունների հետ, զբաղված ենք այդ գործով: Թերևս, դրանով է պայմանավորված իմ հարաբերական «լռությունը» սոցիալական հարթակներում»:
Բաց մի թողեք
Մեկ ժամ Երևանում զբոսանքի արդյունքում 31 իրավախախտում․ Հեքիմյան
Երեւանի քաղաքապետարան, կարող ա իմանաք, թե ինչի են հող- ցեխի վրա ասֆալտ փռում ․․․ Սարգսյան
Քաղաքական սխոդկա՝ սափրվելու եւ ֆեյսբուքյան ետնանկարը փոխելու արանքում