Նոյեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 46-ամյա Գ․ Խ․-ն և հայտնել, որ իր քեռու որդին հարձակվել է իր ընտանիքի վրա:
Րոպեներ անց էլ զանգահարել է Երևանի բնակիչ 37-ամյա Ա․ Ս․-ն և հայտնել, որ այս պահին ավտոշուկայի խաչմերուկում անհայտ անձն ատրճանակով կրակում է իր վրա, խնդրում է ոստիկաններ մոտենան:
Արդեն տեղում Գ․ Խ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 13։30-ի սահմաններում իր քեռու որդի Ա․ Ս․-ն ոչ սթափ վիճակում իրենց կամքին հակառակ մտել է իր տուն, իր մոր հասցեին տվել է սպանության սպառնալիքներ և հայհոյանքներ, որից հետո ինքն Ա․ Ս․-ին վախեցնելու և դուրս հանելու նպատակով իրեն պատկանող «Սմիթ և Վեսսոն» տեսակի ատրճանակով մի քանի անգամ կրակել է օդ:






Բաց մի թողեք
Կրակոցներ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է. Լուսանկար
Կենտրոնում կոտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ․ Լուսանկար
Ողբերգական դեպք, Հրազդան գետում մաhացած հայտնաբերվել է 44-օրյա պատերազմում նաhատակված Գոռ Երմալովյանի քույրը. Լուսանկար