«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնելու հայտարարությանը:
«Եթե հաշվի առնենք, որ Գյումրիում ՔՊ-ականների միջև քաղաքապետի տեղի համար ծեծկրտուկների մասին արժանահավատ տեղեկություններ ենք ստանում, ապա քաղաքապետի Ժ/Պ-ի հարցում սոցհարցում անելու Նիկոլ Փաշինյանի գաղափարը վատը չէ։
Այո, ավելի լավ է սոցհարցումով (որը Փաշինյանը «փրայմերիզ» է կոչում), քան վարչական որոշմամբ, կամ, առավելևս, բռունցքներով։
Այդուհանդերձ, Գյումրիի համայնքային իշխանության հարցը, միջնաժամկետ առումով, պետք է լուծվի բացառապես արտահերթ ընտրություններով»,- գրել է Իոաննիսյանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտարարել է, որ Գյումրիում կայանալու են նախնական ընտրություններ և մանրամասնել՝ երբ և ինչ կարգով:

Բաց մի թողեք
1.5-ից 3 միլիոն դրամ զորացրվող զինվորին, քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պարտադիր վճար
Ավելի ահավոր բան չեմ պատկերացնում, քան՝ մանկապղծությունը
Կոչ անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը», հիբրիդային պատերազմի «գիտակները» ևս լուռ են