Նոյեմբերի 27-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագները:
Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականին սակագինը՝ 180 դրամ,
մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։
ՀԾԿՀ հաղորդագրության մեջ նշվում է, որ Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 438 387 խմ ծավալ, որը սակագնի վրա ունեցել է դրական ազդեցություն՝ շուրջ 0,4 դրամ/խմ-ով։
Բացի այդ, դրական ազդեցություն է ունեցել նաև մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը։

Բաց մի թողեք
Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին, «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնի․ Լուսանկար
Ողբերգական դեպք` Արտաշատում. մահացել է հեծանվորդը
Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Գեղարոտ բնակավայրում ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել