Նոյեմբերիի 27-ին՝ ժամը 09:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Զովունի գյուղի Գիտության Միջանցք փողոցի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Ա., ծնված 1986 թ․) և «Land Rover» (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1960 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։23-ին, մարվել՝ 09։26-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան:
Բաց մի թողեք
Հանրապետության մետրոյի տարածքում հերթական օրինակ, թե ինչպես համակարգը չի գործում քաղաքացիների շահերի համար
Ռուս հայտնի երգիչ Օլեգ Գազմանովը խարդախության մեջ մեղադրվող Գևորգ Սարգսյանին է տվել ամբողջ գումարը
Ահազանգ, կինը պնդում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցը չի ցանկանում հանել իր մեքենայի կալանքը