ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։
ԿԸՀ-ն նոյեմբերի 29-ի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրել է վերոնշյալ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով


Բաց մի թողեք
Սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովների նիստ տեղի կունենա Հայաստանում
Բարձր ենք գնահատում դեպի եվրոպական ընտանիք մեր ձգտումներին Լիտվայի քաղաքական աջակցությունը
Ալեն Սիմոնյանը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի դուրս բերման մասին