Նոյեմբերի 29-ին, ժամը 22:56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դանիելյան փողոցի վերջնամասում այրվում է ոչ բնակելի տնակ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տնակում և օժանդակ շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին մարվել՝ 01:20-ին: Այրվել են տնակը և օժանդակ շինությունը (մոտ 100 քմ):

Բաց մի թողեք
Եղվարդում բախվել են «Nissan» և կանչի վայր մեկնող շտապօգնության մեքենա․ Լուսանկար
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում․ Լուսանկար