CNN-ը հրապարակել է գեներալ Քիթ Քելլոգի Ուկրաինայում «խաղաղության ծրագրի» հիմնական շրջանակը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։
Ծրագրի համաձայն՝
Նախատեսվում է հրադադար ներկայիս առաջնագծում, ապառազմականացված գոտու ստեղծում և բանակցային կարգավորում;
Ուկրաինային օգնության տրամադրում բանակցություններ վարելու նրա պատրաստակամությունից կախված;
Եթե Ուկրաինան համաձայնի բանակցություններին, ապա Միացյալ Նահանգները կզինի Կիեւին այնքան ծավալով, որը թույլ կտա պաշտպանվել ու կասեցնել ռուսական հետագա հարձակումները;
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհետաձգվի անորոշ ժամանակ «անվտանգության երաշխիքներով համապարփակ խաղաղության համաձայնագրի դիմաց»;
Ուկրաինայից չի պահանջվի հրաժարվել գրավյալ տարածքները վերադարձնելուց, սակայն երկիրը պետք է համաձայնի դա անել ապագայում բացառապես դիվանագիտական միջոցներով (հավանաբար Պուտինի՝ իշխանությունից հեռանալուց հետո);
Բանակցություններին համաձայնվելու համար Ռուսաստանը կստանա պատժամիջոցների սահմանափակ մեղմացում, խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո՝ ամբողջական;
Ուկրաինայի վերականգնումը տեղի կունենա ռուսական էներգառեսուրսների արտահանման մաքսատուրքի հաշվին։
Բաց մի թողեք
Կովկասի աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական կլիմայի խնդիր
Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նոր վարչակազմը, ո՞րն է Թուրքիայի ազդեցության տարածման սահմանը
Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ