Ռոբերտ Քոչարյան ժողովրդավար էր բառակապակցությունը նոնսենս է:
Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե Քոչարյանը ժողովրդավա՞ր էր, որ Գեղամ Նազարյանից չպահանջեց վայր դնել մանդատը։
«Ես վստահ եմ, որ պարոն Նազարյանը չէր դնի մանդատը, եթե նույնիսկ խնդրեին։ Շատ ու շատ մարդիկ 2021թ. «Հայաստան» դաշինքին գնացել, ձայն էին տվել, որովհետև Քոչարյանն ու ՀՅԴ-ականներն այդ մարդուն բերել էին որպես որդեկորույս հայր, էմոցիաների վրա շեշտ էին դրել, և մարդիկ նաև ձայն էին տվել իրենց Գեղամ Նազարյանի գոյության, կորուստի, ելույթների, աշխատանքի շնորհիվ։ Եվ բարոյական չէ պարոն Նազարյանին խնդրել, որ վայր դնի մանդատը»,- ասել է նա։
Ըստ Սիմոնյանի՝ ՀՅԴ-ն փորձում է «Հայաստան» խմբակցությունում վերցնել իշխանությունը, և ոչ ՀՅԴ-ականներին դուրս մղել։

Բաց մի թողեք
Անձի երկվությամբ տառապող Գեղամ Նազարյան, Աբգարին սպանողի հետ ինչի՞ մասին ես աղոթում
«Արցախի էջը փակված չէ, ոչ ոք չի կարող փակել», որոշումը քաղաքացունն է
Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է