23/12/2024

Աշխարհը սպասում է. Թրամփը պահանջել է անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում

Փարիզում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի, Կիևի և Ֆրանսիայի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը տևել է 35 րոպե։

Այս մասին հայտարարել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

Թրամփը Զելենսկու և Մակրոնի հետ հանդիպումից հետո սոցցանցի իր էջում հայտարարել էր, որ Ուկրաինան արդեն 400 հազար զինվոր է կորցրել Ռուսաստանի հետ զինված հակամարտությունում։

«Պետք է անհապաղ դադարեցնել արյունահեղությունը և բանակցություններ սկսվեն: Չափազանց շատ կյանքերեն կործանվել ու կորսվել, շատ ընտանիքներ են ավերվել:

Ցանկություն կա մարտերը դադարեցնելու գործարք կնքել Ռուսաստանի հետ: Վլադիմիրին լավ եմ ճանաչում։ Սա նրա գործելու ժամանակն է: Չինաստանը կարող է օգնել: Աշխարհը սպասում է»,- գրել է նա:

Զելենսկին ավելի վաղ, սոցցանցի իր էջում շնորհակալություն էր հայտնել Թրամփին և Մակրոնին արդյունավետ հանդիպման համար՝ ընդգծելով, որ նախագահ Թրամփը, ինչպես միշտ, վճռական է տրամադրված, և համաձայնել են շարունակել աշխատանքը։

«Մենք խոսեցինք մեր ժողովրդի, մարտադաշտում տիրող իրավիճակի և Ուկրաինայի համար արդար աշխարհի մասին: Ես ասացի, որ մեզ պետք է արդար ու ուժեղ խաղաղություն, որը ռուսները մի քանի տարի հետո չեն քանդի: Հետևաբար, երբ խոսում ենք Ռուսաստանի հետ արդյունավետ խաղաղության մասին, պետք է առաջին հերթին խոսել խաղաղության արդյունավետ երաշխիքների մասին»,- գրել է Զելենսկին: