«Հանրապետության հրապարակը լցվեց լույսով և ժպիտներով, երբ վառվեցին Երևանի գլխավոր տոնածառի հեքիաթային լույսերը»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երևանցիները և քաղաքի հյուրերը միասին հավաքվեցին՝ կիսելու այս ջերմ ու հիշարժան պահը:
Այս պահը ոչ միայն տոնածառի լույսերով էր լուսավորված, այլև՝ մարդկանց սրտերի ջերմությամբ՝ նշանավորելով Ամանորի սպասված տոների սկիզբը»,- գրել է Երևանի քաղաքապետը՝ կից հրապարակելով լուսանկարներ Հանրապետության հրապարակից:

.jpg)
.jpg)

Բաց մի թողեք
Այս պահին պաշտոնական պատասխան չկա` Վարդանյանի կնոջ խնդրանքի հետ կապված
Ուկրաինան և Լեհաստանը քննարկում են ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության համատեղ հայտը
«Ներողությունը»՝ որպես շանտաժի նախաբան․ «Զովք» սուպերմարկետի հետ պատմությունը շարունակվում է