2025 թվականի համար ակնկալում ենք, որ տնտեսական աճը մեր երկրի պոտենցիալ աճին մոտ թիվ է լինելու՝ 5 տոկոսի շրջանակներում:
Այս մասին Կենտրոնական բանկում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Անդրադառնալով բանկային համակարգի աշխատանքին՝ Մարտին Գալստյանն ասաց, որ այս տարվա ընթացքում համակարգը բավականին մեծ շահույթով է աշխատել։
Արձագանքելով հարցին, թե 2025թ. հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի գների բարձրացումը ի՞նչ ձևով կազդի գնաճի վրա՝ ԿԲ նախագահը հայտնել է.
«Տրանսպորտի գների փոփոխության հետևանքով եկող տարվա ընթացքում գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել։ Դա առավելագույն գնահատականն է»։
Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝
իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.00 տոկոս.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.50 տոկոս.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.50 տոկոս:

Բաց մի թողեք
Երևանում Հյուսիսային խողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ. Լուսանկար
Ինչպե՞ս լցնել ԵՄ գանձարանը։ Եվրոխմբի ղեկավարը հնարամիտ գաղափար ունի
Ձկնաբույծները Կառավարության մոտ ակցիա են իրականացնում. Տեսանյութ