Դեկտեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Այդ օրը Երևանում հայտնի «Մուրացան»-ի «Նորածնային և մանկական վերակենդանացման» կլինիկա է տեղափոխվել անհաս նորածին իգական սեռի, արհեստական շնչառության սարքին միացված, ծանր վիճակում։ Կից տրվել է տեղափոխման էպիկրիզ՝ նորածնի աղջիկ լինելու փաստը ֆիքսված։
Աղբյուրի հաղորդմամբ, դեկտեմբերի 6-ին ծնողները «Մուրացան» ծննդատուն են ներկայացրել ծննդյան վկայական, որտեղ ֆիքսված է եղել երեխայի արական սեռի լինելու փաստը և նրան անվանակոչել են Հովհաննես, այն դեպքում, երբ երեխան իգական սեռի է։
Դեպքի մասին «Մուրացան» ծննդատնից տեղեկությունը հայտնել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու ոստիկանության բաժին: Իրավապահները ոստիկանության Արմավիրի բաժնից մեկնել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ հանդիպել են տնօրենին ով հավաստել է, որ ծնողներին ասվել է աղջիկ լինելու մասին, սակայն թյուրիմացաբար տեղեկանք է տրվել ծննդյան վկայական հանելու համար որպես տղա։
Այնուհետ ոստիկանները զրուցել են երեխայի ծնողների հետ, ովքեր հայտնել են, որ հիվանդանոցում իրենց ասվել է, որ տղա երեխա է ծնվել։
Պարզվել է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, ծննդյան վկայականը խոստացել են ուղղել։






Բաց մի թողեք
Հայտնի է՝ ով է 2025 թ․ «Մեր ժամանակների հերոսը». Լուսանկարներ
«Անդրանիկին ասել են՝ հրամանատա՛ր, դու էլ արի, արձագանքել է՝ իմ տղաներն այնտեղ են, ես ո՞նց գամ». ավագ լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. Լուսանկարներ
Սպորտի ոլորտում հայտնի են վարկանիշային քվեարկության արդյունքները