Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը:
Այս մասին «Ազատության»-ը հայտնել է Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Հանդիպման վերաբերյալ, սակայն, պաշտոնական տեղեկություն այդ օրերին կողմերը չեն հաղորդել:
Ռուբեն Ռուբինյանը մանրամասներ չի հայտնել՝ միայն փոխանցել է հետևյալը.
«Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումը անցել է դրական և կառուցողական մթնոլորտում»:
Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն հուլիսի 30-ին տեղի ունեցած իրենց վերջին հանդիպմանը պայմանավորվել էին համատեղ գնահատել երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:
Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացները մինչ օրս պաշտոնական 5 հանդիպում են ունեցել:

Բաց մի թողեք
Սոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք են
Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները. նոր նախագիծ. Տեսանյութ
Վերջին 8 տարում եղել են օրեր, երբ անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ․ Փաշինյան