Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է Եվրաքվեի օրինագիծը Ազգային ժողով ուղարկելու նախաձեռնությունը։
Հանձնաժողովը հաստատել է Եվրաքվեի օրենսդրական նախաձեռնության հարցով 52 հզար 351 ստորագրության վավերականությունը:
Սա նշանակում է՝ ձայները բավարար են, որ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի օրակարգ մտնի:
Հայաստանը եվրոպական ընտանիքին մոտեցնելու նախագիծը խորհրդարանը հավանաբար գալիք տարի կքննարկի։ Եթե Ազգային ժողովը նախագիծը մերժի, նախաձեռնության անդամները պետք է 300 հազար ստորագրություն հավաքեն, որից հետո հարցը կդրվի հանրաքվեի:






Բաց մի թողեք
Թրամփը վիրավորել է Պուտինին, շահագրգիռ կողմերն սպասում են Թրամփ – Սի Ծինփին բանակցությունների արդյունքներին
Ինչ են ներկայացրել Արայիկ Հարությունյանի փաստաբանները Բաքվի դատարանում
Արդյոք Թբիլիսիում Նաղիև – Սիմոնյան շփում եղե՞լ է