ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանի հայտարարությունները, թե արտագնա այցերում չեն ընդգրկվում ընդդիմադիր պատգամավորներ:
«Ընդդիմադիր պատգամավորները իրենց քաղաքական «կապրիզները» հիմնավորելու համար շարունակում են հերթական անգամ կեղծ լուրեր տարածելու գործելաոճը։ Այս անգամ էլ ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանն է ասել, թե Ալեն Սիմոնյանն իբր արտագնա այցերում չի ընդգրկում ընդդիմադիր պատգամավորներին ու հավելել՝ «Իրենք գնում են արտասահման՝ Հայաստանի իրականությունը կեղծված ձևով ներկայացնելու»։
Պատգամավորն այս հայտարարությունն արել է ՀՀ ԱԺ նախագահի՝ դեկտեմբերի 15-20-ը դեպի Հնդկաստան իրականացվելիք պաշտոնական այցի մասին։
Ցանկանում եմ նշել, որ ինչպես միշտ, այս անգամ ևս ՀՀ ԱԺ նախագահի անունից հրավեր է եղել ընդդիմադիր մի քանի պատգամավորի, որոնք, սակայն, առանց կոնկրետ պատճառաբանության հրաժարվել են Հնդկաստան մեկնելուց։
Մասնավորապես՝ Հնդկաստան նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում հրավեր է ուղարկվել պատգամավորներ Լիլիթ Գալստյանին, Գառնիկ Դանիելյանին, Լևոն Քոչարյանին և Աննա Մկրտչյանին, որոնք բոլորն էլ հրաժարվել են առանց լուրջ հիմնավորման»:

Բաց մի թողեք
Երգն ու պարը միասին էին՝ ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով
«Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է. Լուսանկար
Ապրիլի 19-ի աստղագուշակ․ Օգտակար կլինի հանգստանալը