Դեկտեմբերի 11-ին ամբողջ աշխարհում Meta ընկերության հարթակների՝ «WhatsApp»-ի, «Instagram»-ի և «Facebook»-ի օգտատերերը հայտնել են մեսինջերների աշխատանքում խափանումների մասին։
Այդ մասին են վկայում «Downdetector»-ի տվյալները։
«WhatsApp-ի աշխատանքից դժգոհող օգտատերերի մեծ մասը հաղորդել է հավելվածը բացելու անհնարության մասին, նկատվում են նաև հաղորդագրությունների ու լուսանկարների ստացման հետ կապված դժվարություններ։
Խնդիրներ են եղել նաև մյուս հարթակներում՝ «Instagram»-ում և «Facebook»-ում։ Վերջիններիս դեպքում օգտատերերն ամենից հաճախ դժգոհել են հավելվածը բեռնելու բարդությունից։
Նշենք, որ այս խնդրին բախվում են նաև Հայաստանի օգտատերերը։
Բաց մի թողեք
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը զգուշացնում է
Լուսինե Թովմասյանը նորություն է հայտնել
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել