Դեկտեմբերի 13-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
Ինչպես հայտնել է ՀՖՖ-ն, Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է F խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա-Դանիա զույգի հաղթողը, ինչպես նաև Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիները:
Հանդիպումները կկայանան 2025 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամսիներին: Վերջնական խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ:

Բաց մի թողեք
Ապրիլի 18-ի աստղագուշակ․ Միշտ չէ, որ հնարավոր է հավասարակշռություն գտնել
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ
Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպս Ժամկոչյանին