Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17:00-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Սամվել Խաչատրյանի վարած «Mercedes G63» և 28-ամյա Արման Խրինի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։


Բաց մի թողեք
Չեն կարողանում գրանցվել
Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 ավտոբուսի, վարորդը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն․ Լուսանկար
Ձկնաբույծները Կառավարության մոտ ակցիա են իրականացնում. Տեսանյութ