Դեկտեմբերի 10-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում գրություն է ստացվել խարդախության մասին:
Դեկտեմբերի 9-ին Երևանի բնակիչ 61-ամյա Արթուր Ս․-ն հայտնել է՝ «Արտ Կրեդիտ» ՍՊԸ-ի կազմում գրավատնային գործունեություն է իրականացնում Երևան քաղաքի Պարույր Սևակ 51/1 հասցեում և որպես ոսկերիչ իր մոտ 2014թ.-ից մինչև այսօր աշխատում է Երևանի բնակիչ 53-ամյա Սարգիս Մ․-ն, 2020թ.-ից առ այսօր որպես գանձապահ աշխատում է նաև Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հասմիկ Ա․-ն, ով գրավատանը զբաղվում է փաստաթղթաշրջանառությամբ և իրականացնում դրամարկղի հետ կապված գործունեությունը։
2024թ.-ի նոյեմբեր ամսվա կեսերին Արթուր Ս․-ն, նպատակ ունենալով տեղափոխել գործունեության վայրը, այդ մասին տեղյակ է պահել ոսկերիչ Սարգիս Մ․-ին, նրան ասելով, որ նա իր տնտեսությունը գրավադրված ոսկյա զարդերի փաթեթները, դրանց վերաբերելի պայմանագրերը ստուգի, առանձնացնի, դասավորի, որպեսզի տեղափոխելուց որևէ խնդիր չլինի։
Նշել է, որ վերջին ժամանակներս անգամ մտածել է գրավատնային գուրծունեության լիցենզիան դադարեցնելու մասին։ Այդ պատճառով անձամբ որոշ գրավադրողներին զանգել և հրավիրել է իր մոտ՝ պարզելու, թե երբ են մարելու իրենց վերցրած վարկերը, որոշ գրավադնողներ իրեն հայտնել են, որ 2019-2020թթ.-ին արդեն իսկ որևե ոսկի չեն գրավադրել պահանջել են պայմանագրերը և դրանք նայելուց հետո հայտնել են, որ պայմանագրերում իրենց անվան տակ առկա ստորագրությունները իրենցը չեն, որից հետո Արթուր Ս․-ն անակնկալի է եկել և հասկացել, որ ոսկերիչը, ով արդեն իր կողմից տեղափոխվելու լուրը հայտնելուց հետո մի քանի օր չի ներկայացել աշխատանքի, տեղյակ է, ավելին՝ իր ձեռքի գործն է, այսինքն կեղծ գրավի պայմանագրեր է կնքել և կեղծ ոսկի գրավադրել և գրավի առարկայի դիմաց վճարվող գումարները հափշտակել:
Միաժամանակ նա փոխել է գրավադրված ոսկեղենը, ոսկին փոխելով արժեք չունեցող մետաղներով, այդ ամենը բացահայտվել է 2024թ.-ի դեկտեմբերի 4-ին, երբ Սարգիս Մ․-ն չի ներկայացել աշխատանքի։
Ինչպես հայտնում է կայքը, նույն օրը Հասմիկ Ա․-ն խոստովանել է, որ իր և իր բարեկամների անվամբ իր գրավատանը գրավադրված զարդերը ևս ոսկուց չեն, այսինքն ինքը ևս մասնակցություն է ունեցել այդ հափշտակություններին։
Խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Սարգիս Մ․-ի և Հասմիկ Ա․-ի հանցավոր գործողությունների հետևանքով Արթուր Ս․-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 20 մլն դրամից ավելի վնաս:
Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Սարգիս Մ․-ին և Հասմիկ Ա․-ին հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ:
Բաց մի թողեք
Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների կաշառքի գործով որոշում կա․ մանրամասներ
500 հազար դրամի ոսկյա զարդեր և 40 հազար դրամ․ գողության դեպք Արմավիրում
Անժելա Թովմասյանը պետք է ներողություն խնդրի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից և վճարի. Դատարանը հրապարակել է վճիռը