Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Վախթանգ Գոլանձիան խորհրդարանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով մահացել է:
Այս մասին հայտնել է Աբխազիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 19-ին՝ ավելի վաղ, Աբխազիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ հանրապետության խորհրդարանում փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է երկու պատգամավոր։ Ծեծկռտուքը տեղի էր ունեցել պատգամավորներ Ադգուր Խարազիայի, Կան Կվարչիայի և Վախթանգ Գոլանձիայի մասնակցությամբ։
Խարազիան մի քանի կրակոց է արձակել՝ վիրավորելով Կվարչիային և Գոլանձիային։
Բաց մի թողեք
ԱՄՆ-ը շարունակելու է զենք ուղարկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի միջոցով․ Թրամփ
Մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը
Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցչի հետ