23/12/2024

Տուրիզմի Հայկական Ֆեդերացիան 20 տարեկան է, մեծ տոն, հրաշալի միջոցառում էին կազմակերպել. Լուսանկարներ

Գիշերահավասարի օրը ցանկություն հայտնվեց, որ սահմանվի Տուրիզմի հայաստանյան օր, իսկ տուրիզմի ոլորտի և ոչ միայն, աշխատողների հավաքը Տուրիզմի Հայկական Ֆեդերացիա 20-ամյակին նվիրված տոնակատարությունն էր՝ Մեխակ Ապրեսյանի գլխավորությամբ, որ տեղի ունեցավ Մերգերյան Կարպետի հյուրընկալ դահլիճում:

Օրն իհարկե տոնական էր, սակայն նաև իմֆորմացիա էր անհրաժեշտ, շնորհավորելուց հետո պարոն Ապրեսյանը մասնավերեց, որ 76 կազմակերպություններ են անդամակցում Տուրիզմի Հայկական Ֆեդերացիային, որոնցից 9-ը՝ ոլորտային ասոցացիաներ: Դրանք բոլոր տեսակներում են գործում. զբոսաշրջային ընկերություններ, որոնք զբաղվում են և ներգնա, և արտագնա, և ներքին տուրիզմով: Հյուրանոցներ, հանրային սնունդ, տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններ, կրթական հաստատություններ, մշակութային կենտրոններ, լրատվական միություններ:

ՄԻՏՔ.am-ի հարցին, թե ինչ արդյուքներ են արձանագրել անցնող 20 տարիների ընթացքում, Ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը մանրամասնեց, որ մեծ աշխատանք է կատարվել. Մասնակցել ենք քաղաքականության մշակման գործընթացին, իրականացմանը, առաջարկություններով ենք հանդես եկել ոլորտի իրավական կարգավորումները բարելավելու, կատարելագործելու հարցում, կազմակերպել ենք մեծ թվով մեր արտասահմանյան գործընկերների ճանարողական այցելությունները Հայաստան, մենք ենք ինչպես ճանաչողական այցերով, այնպես էլ մեր երկիրը ներկայացնելու, բացահայտելու համար ներկայացել արտերկրում:

Возможно, это изображение 8 человек, телевизор, отдел новостей и текст

Ըստ Մեխակ Ապրեսյանի, Հայաստանի ռեսուրսը շատ մեծ է, մենք ընդամենը դրա մոտ 20 տոկոսն ենք բացահայտել ու ներկայացնում, արդյունավետ օգտագործում. Մեր ֆեդերացիայի ռազմավարական ռեսուրսներից մեկը հենց մեր ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է, այդ ուղղությամբ ևս բավականաչափ աշխատանքներ ենք կատարել, առաջիկայում մեր յութուբյան ալիքում հաղորդաշարեր ենք սկսելու, որը ևս ուղղված է լինելու մեր ռեսուրսների բացահայտմանն ու մեր առկա խնդիրների լուծմանն է միտված լինելու: Մեր ոլորտի նոր օրենսդրությունն ենք ներկայացնելու հանրությանը: Այս ամենն, իհարկե, պետություն – մասնավոր համագործակցության շրջանակներում պետք է լինի, շատ սերտ համագործակցում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի հետ, մյուս իրավասու պետական մարմինների, բիզնես հանրության, միջազգային գործընկերների, եկեղեցու հետ, որպեսզի կարողանանք ընդլայնել շրջանակները:

Возможно, это изображение 5 человек, напиток и толпа

Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի հիմնադիրներից. Ավարայր կազմակերպության ղեկավար Արկադի Սահակյանն իր հերթին ներկայացրեց, թե Ֆեդերացիան ինչ է տալիս ոլորտին, որ 5 ընկերություններով են հիմնադրել այն՝ կարևորելով հնարավորությունը, հավաքել ոլորտի մասնագետներին, պրոֆեսիոնալ կերպով բարձրացնել խնդիրները. Ֆեդերացիան իր 20-ամյա պատմության մեջ որպես կառույց իհարկե կայացել է, և ամենակարևորը կարողացել է ծառայել այն նպատակներին, ինչի համար ստեղծվել է: Եվ՝ շարունակում է ծառայել:

Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի 20-ամյա հոբելյանական միջոցառմանը հյուրընկալվել էր և ելույթ ունեցավ նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը. Ֆեդերացիան, որը ստեղծվել է 2004 թվականին որպես «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն» և 2018-ին վերակազմավորվել է որպես ֆեդերացիա, արդեն երկու տասնամյակ ակտիվ գործունեություն է ծավալում և էական դերակատարում ունի Հայաստանի զբոսաշրջային ոլորտում։

Նախարարը շնորհավորեց ֆեդերացիային 20-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով նրա ներդրումը զբոսաշրջության ոլորտի զարգացման, միջազգային համագործակցության խթանման և երկրի զբոսաշրջային ներուժի առավել արդյունավետ օգտագործման գործում։

Տուրիզմի Հայկական Ֆեդերացիան հրաշալի տոնական միջոցառում ու հյուրասիրությունն էր կազմակերպել հսկա սրահում, իսկ մասնակիցների համար ելույթ ունեցով նաև սիրված երգիչ Ֆորշը՝ իր նվագախմբով:

Возможно, это изображение 3 человека, гитара, саксофон и текст

Վերջում իրականացվեց մեծ վիճակահանություն. դալիճ մուտք գործող հյուրերը իրենց անուն ազգանունները գրում էին թղթիկների վրա ու գցում անոթի մեջ, որի արդյուքնում բազմաթիվ տուրստական ընկերությունները՝ բաց վիճակահանության արդյունքում, նվերներ մատուցեցին մասնակիցներին:

Տոնը ստացված էր: Մենք էլ շնորհավորում ենք Տուրիզմի Հայկական Ֆեդերացիային՝ հարգարժան պարոն Մեխակ Ապրեսյանի գլխավորությամբ, ու ցանկանում արգասաբեր աշխատանք նաև հաջորդող տարիներին:

Սիմոն Սարգսյան

Возможно, это изображение 4 человека, шампанское, осветительное оборудование, толпа и текст

Возможно, это изображение 3 человека и текст