Այսօր դեկտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 15:55-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Զով գարդեն» ռեստորանային համալիր հարևանությամբ բախվել են Honda և Mazda 6 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել նշված ռեստորանային համալիրի աշխատակիցները, ապա օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։


Բաց մի թողեք
Որ ապրանքներն են թանկացել
Կասկադյորական վթար, 33-ամյա վարորդն Արտաշատի խճուղում «Mercedes»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա. Լուսանկար
Քուչակի երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4-րդին էին սպասում․ Լուսանկար