Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի մարզային քաղաքի բնակելի թաղամասում գտնվող փոքրիկ սուպերմարկետում։
Երկար ժամանակ կանգնած էի իմ սիրելի ապրանքների առաջ և կասկածում էի՝ գնել դրանք, թե ոչ։ Հյութի գինն ամենևին էլ հաճելի չէր՝ մեկ շիշը 21,90 շեքել (6 դոլար կամ 2450 դրամ)։ Ընդամենը երկու օր առաջ հենց նույն հյութը Երևանում գնեցի 800 դրամով։ Երկու անգամ ձեռքս մեկնեց հյութին ու հետ քաշեցի։ Ես չեմ գնել այն, ինձ գումար է պետք ավելի կարևոր բաների համար: Ես կգամ Հայաստան և այս գումարով միանգամից երեք հյութ կգնեմ։
Բայց նույնիսկ ամենահեռավոր երկրներում՝ փոքրիկ մարզային քաղաքներում հայկական արտադրանքի առկայության փաստն ինքնին ուրախալի է։
Բաց մի թողեք
Վրաստանը մարել է Ռուսաստանին, Թուրքմենստանին, Ղազախստանին, Հայաստանին ու Ադրբեջանին ունեցած երկարամյա պարտքը
Երևանի բնակարանների գներն՝ ըստ վարչական շրջանների
Էրդողանը կոչ է արել «տնտեսական սահմանափակումներով Իսրայելին գետնին սեղմել»