Կառավարության 16 միլիոն դրամ աջակցությամբ սահմանամերձ գյուղերում տների կառուցման ծրագրով Սյունիքի մարզում կառուցվել են բազմաթիվ տներ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«2024 թվականին միայն Տեղ համայնքում կառուցվել և կառուցվում է ավելի քան 50 տուն, ավելի քան 70-նն էլ սպասում են իրենց հերթին:
Տասնյակ տարիներ մեր գյուղերում գրեթե բնակարանաշինություն չի եղել, ինչն էլ գյուղերի դատարկման հիմնական պատճառներից մեկն է»,- գրել է նա։
Ըստ Խաչատրյանի՝ Կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ ծրագիրը շարունակելու համար։




Բաց մի թողեք
Ո՞ր համակարգում է Հայաստանը պատկերացնում իր ապագան
Այդ հոգևոր ժառանգությունը պետք է արձանագրվի և փոխանցվի հետագա սերունդներին․ Էդգար Ղազարյանը հեգնում է
Ինտելեկտուալ հեղափոխություն․ Ինչ կփոխվի մեր կյանքում