26/12/2024

Քանի՞ մարդ է ողջ մնացել ադրբեջանական ինքնաթիռի վթարից. Լուսանկար

Ղազախստանում ադրբեջանական AZAL-ի ինքնաթիռի վթարից ողջ է մնացել 32 մարդ, որոնցից 14-ը Ադրբեջանի քաղաքացիներ են, գրել են ԶԼՄ-ները։

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել Իլհամ Ալիեւին։

Ղազախստանի նախագահը նույնպես ցավակցել է Ալիեւին։

Իլհամ Ալիեւն Ադրբեջանում դեկտեմբերի 26-ը սգո օր է հայտարարել։

Բալոն է պայթել է Ակտաուի մոտ կործանված ինքնաթիռում, հաղորդել է Ղազախստանի մարզային առողջապահական ծառայությունը:

Բժիշկները նշել են, որ կանչը եղել է առաջին կարգի, և որ անմիջապես դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության 22 բրիգադ։

Բաքվի օդանավակայանի աշխատակիցները ապամոնտաժում են տոնածառը։

Հիշեցնենք, որ Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է:

Նախնական տվյալներով՝ Azerbaijan Airlines-ին պատկանող ինքնաթիռը կործանվել է թռչունների երամին բախվելու հետևանքով։ 28 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղազախստանի ԱԻՆ օպերատիվ շտաբից։ Նշվում է, որ հոսպիտալացվածներից 9-ը ծանր վիճակում է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադառնում՝ կապված AZAL ինքնաթիռի կործանման հետ: Նա Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին: Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել։ – Նիկոլ Փաշինյան

Քանի՞ մարդ է ողջ մնացել ադրբեջանական ինքնաթիռի վթարից