ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ կանխել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ մահափորձը: Ձերբակալվել է 4 կասկածյալ:
Ըստ ռուսական լրատվամիջոցների, ենթադրվում է, որ բարձրաստիճան զինվորականի սպանության համար պետք է օգտագործվեր պայթուցիկ սարք, որը քողարկված է եղել որպես լիցքավորման սարք (power bank)։
Այս ահաբեկչությունն իրականացնելու համար նոյեմբերին Մոսկվա է ժամանել ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ, ՌԴ քաղաքացի, ով 2020 թվականից բնակվել է Ուկրաինայում։ Նա տարանցիկ ճանապարհով ժամանել է Մոլդովա՝ արտաքսման անվան տակ։
«Կիևի հատուկ ծառայությունների գործակալը ժամանել է Ռուսաստան՝ սպանելու ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկին։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները պլանավորում էին հեռակառավարման միջոցով պայթեցնել իրենց գործակալի կողմից ՊՆ ղեկավարներից մեկի մեքենայի տակ տեղադրված ռումբը»,- ասված է ԱԴԾ հաղորդագրության մեջ։

Բաց մի թողեք
Թրամփն «առևտրային պատերազմ» կհայտարարի 60 երկրի դեմ
«Եթե ես չլինեի, այլևս Իսրայել չէր լինի. Թրամփ
Պատերազմի երկրորդ փո՞ւլ․ ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածել են միմյանց․ խաղաղություն չի՞ լինելու