Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով իր օգնական Արմեն Մարկոսյանին թմրանյութ պահելու կասկածանքով բերման ենթարկելուն, վստահեցրել է, որ հանրությունը կստանա բոլոր հարցերի պատասխանները, քանի որ հարցը գտնվում է իրավական դաշտում։
«Մանրամասն տեղեկություններ չեմ կարող տալ, որովհետև կարծում եմ՝ ոչ միայն մասնագիտական, այլև դետալային ինֆորմացիա է պետք, իսկ ես մասնագետ չեմ և չեմ ուզենա ոչ պրոֆեսիոնալ կարծիք հայտնել»,- ասել է մարզպետը:
Ըստ Մովսիսյանի՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հարցը վերաբերում է իր օգնականին՝ իր բոլոր գնահատականները կարող են սուբյեկտիվ դիտվել։
«Ես պաշտոնատար անձ եմ, իմ կարծիքն եմ ասել, մարդկանց հետ շփվելով՝ կարող եմ կարծիք ձևավորել: Իմ խորին համոզմամբ՝ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևույթների հետ կապ չունի։ Դա իմ սեփական կարծիքն է, բայց ես ո′չ բժիշկ եմ, ո′չ հոգեբան եմ, ես մարդ եմ, որն ունի իր սեփական կարծիքը, որը հնարավոր է նաև սխալ լինի»,- ասել է նա:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք այս միջադեպի թեմայով խոսակցություն ունեցե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Սերգեյ Մովսիսյանը նշել է. «Իմ կարծիքով, ինչին որ անհրաժեշտ է, որ վարչապետն արձագանքի, արձագանքում է: Ես չէ, որ պիտի պատասխանեմ այդ հարցին»:
Նշենք, որ դեկտեմբերի 16-ին Ագարակ-Աշտարակ խաչմերուկում «Մերսեդես»-ի վարորդին թմրանյութ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով տեղափոխել էին ոստիկանության Աշտարակի բաժին: Պարզվել էր, որ վերջինս Արագածոտնի մարզպետի օգնական-խորհրդականն է:
Բաց մի թողեք
Փետրվարի 5-ի աստղագուշակ․ Վստահ եղեք, որ շատերին հաճելիորեն կզարմացնեք այսօր
«Թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». Ահարոն Ասատրյանը զոհվել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. Լուսանկարներ
Փետրվարի 4-ի աստղագուշակ․ Խուսափեք ավելորդ ծախսերից