ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ներողություն խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
Այս մասին հայտնել է Կրեմլը:
Երկրների ղեկավարները ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազանգի ընթացքում քննարկել են առկա իրավիճակը:
Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է: Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել:
Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը հայտնել էր, որ Բաքու-Գրոզնի չվերթով ինքնաթիռի կործանման պատճառն «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է»:
Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող էր խոցվել Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից: Նախնական նշաններ կան:
Բաց մի թողեք
Ինչո՞ւ չփորձել պարզել. պետք է Լավրովի «լեզվից բռնել»
Քրեական վարույթները տարիներով ձգվում են. փորձագետները միշտ «ծանրաբեռնված են»
Ֆրանսիային մեկուսացնելու սեփական ռեսուրս Ալիևը չունի, Իսրայելի հետ միայն վայրահաչում է