Դեկտեմբերի 30-ին օրվա երկրորդ կեսին կհայտարարեմ հրաժարականի վերաբերյալ որոշմանս մասին։
Այս մասին ասել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
«Դեկտեմբերի 30-ին քննարկում ունեմ WADA-ի նախագահի հետ: Ինչպես գիտեք, ես ընտրվել եմ Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հիմնադրամի խորհրդի անդամ, ինձ ավելի լայն հնարավորություններ է առաջարկում: Եթե մինչեւ դեկտեմբերի 30-ը գամ համաձայնության, տոներից հետո հավանաբար դիմում կգրեմ: WADA-ում ընտրվել եմ 3 տարի ժամկետով՝ 2025 թ. հունվարի 1-ից մինչեւ 2027 թվական: Քննարկումից հետո օրվա երկրորդ կեսին որոշումս կհայտնեմ»,- նշեց նա։
Կարեն Գիլոյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ նշանակվել է 2020 թ. դեկտեմբերի 29-ին։
Բաց մի թողեք
Հայաստանը Աբու Դաբիի հանդիպումը համարում է հաջողված
Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը
Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. փոխնարար