Հունվարի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի կամրջի հարևանությամբ բախվել են «Nissan Altima» և «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը «Nissan»-ի վարորդն է, ով Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Շուշանյանն է։
Մինչ դեպքի վայրում աշխատել են իրավապահները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին և նշվել է, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Բաց մի թողեք
Հանրապետության մետրոյի տարածքում հերթական օրինակ, թե ինչպես համակարգը չի գործում քաղաքացիների շահերի համար
Ռուս հայտնի երգիչ Օլեգ Գազմանովը խարդախության մեջ մեղադրվող Գևորգ Սարգսյանին է տվել ամբողջ գումարը
Ահազանգ, կինը պնդում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցը չի ցանկանում հանել իր մեքենայի կալանքը