Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Միացյալ Նահանգների ապագա հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հետաձգել է իր այցը Ուկրաինա մինչև նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
Այս մասին գրում է Reuters-ը՝ աղբյուրներին հղումով։
«Ուկրաինայում Թրամփի նոր հատուկ ներկայացուցիչը հետաձգել է փաստահավաք այցը Կիև և այլ եվրոպական մայրաքաղաքներ մինչև հունվարի 20-ին Թրամփի երդմնակալության արարողությունը», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Քելլոգն ի սկզբանե ծրագրել էր մեկնել Կիև հունվարի սկզբին՝ հանդիպելու Ուկրաինայի առաջնորդների հետ:
Քելոգի այցի ամսաթիվը դեռ որոշված չէ:

Բաց մի թողեք
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ էր չափահաս դարձել
Մամիկոն Ասլանյան․ Փոփոխությունները գալիս են․ Տեսանյութ
Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վստահության, այլև ոչ պակաս վտանգավոր՝ կանխատեսելիության ճգնաժամի մեջ են