18/02/2026

ՀՀ-ն շարունակել է ընդլայնել իր դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը. ԱԳՆ-ն՝ 2024-ին արվածի մասին

arm agn
2024 թվականին Հայաստանը շարունակել է ընդլայնել իր դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը: ԱԳՆ-ն ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում արվածը: «Դիվանագիտական հարաբերությունների հաստատում. Պաղեստինի Պետության ճանաչում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնում. Ուրուգվայում ռեզիդենտ դեսպանություն Լյուքսեմբուրգում դիվանագիտական գրասենյակ Սերբիայում դիվանագիտական գրասենյակ Կայացվել են ՀՀ ռեզիդենտ դեսպանությունների բացման մասին որոշումներ. Կիպրոսում Հունգարիայում Երևանում բացվել է Կիպրոսի ռեզիդենտ դեսպանությունը»,- նշված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: cb5db3be29b297dab4b8ca12059229c5a7784970

Discover more from EU - Armenia

Subscribe to get the latest posts sent to your email.