Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն որոշել է իր թեկնածությունն առաջադրել նախագահական երկրորդ ժամկետի համար։
Այս մասին գրել է ուկրաինական Telegraf հրատարակությունը՝ վկայակոչելով պետության ղեկավարին մոտ կանգնած աղբյուրները։
«52 տոկոս վստահության մակարդակով նա դեռ նախագահական ընտրություններում հաղթելու շանսեր ունի»,- ասվում է հրապարակման մեջ։
Telegraf-ը որպես Զելենսկու գլխավոր մրցակից նշել է Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար և Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնիին։


Բաց մի թողեք
Սլովակիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին. Լուսանկար
ԱՄՆ հետախուզությունը տեղեկացել է Իրանի կողմից հակամարտությունը շարունակելու ծրագրերի մասին. NYT
Գերմանիան և Ռուսաստանը պահպանում են ընդհանուր դիվանագիտական շփումները