Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային
ՆԳՆ ոստիկանությունն այսօր «հուժկու» պատասխան տվեց մեր օպերացիային։ Փաստորեն մի ամբողջ ոստիկանական ստորաբաժանում իր սպեցնազով մեզ օրեր շարունակ հետևեց, ամեն շարժը մեր նկարահանեց և վերջում կարողացավ ստանալ ընդամենը մեկ հատ վարչական տուգանք 7000 դրամ արժեքով։
Երեկ ոստիկանությունն իր այդ օպերացիայից մի տեսանյութի արտահոսք էր արել, որտեղ Արթուր Վանեցյանի մեքենան հոծ գիծ է հատում։
Պարեկներն այսօր այցելեցին «Հայրենիք» կուսակցության գրասենյակ և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմեցին։
Այս տուգանքն էլ կազմվել է օրենքի խախտմամբ և մենք հանգիստ կարող ենք այն վիճարկել վարչական դատարանում, սակայն մտածում ենք, որ քրեական ոստիկանության համապատասխան բաժինը վաստակել է այդ 7000 դրամը․․․»:
Բաց մի թողեք
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան