Կարճ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած և այժմ ՌԴ-ում գտնվող Արշակ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրմանը:
Մասնավորապես, նա գոյություն չունեցող լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ՀՀ արտաքին գործերի նախարարը, իբր, գլխիվայր է պահել ՀՀ զինանշանով թղթապանակը:
««Плохая примета» (վատ նշան)»,- կից գրել է Կարապետյանը:
Նկատենք, սակայն, որ նրա հրապարակած լուսանկարը կեղծ է, ինչի մասին են վկայում փաստաթղթի ստորագրմանը և դրան հաջորդած րոպեներին արված տեսակադրերն ու լուսանկարները:



Բաց մի թողեք
Ի՞նչ օրակարգ և ժամանակացույց ունի Ալիևի Մյունխեն այցը
Պուտինը կարտահանձնի՞ Ալիևի երբեմնի փաստացի մրցակցին
Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներիին ներում շնորհելու հնարավորությունը բացառվում է․ Ալիև