Չի բացառվում, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին։
Այս մասին ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կազմակերպած՝ հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիայի միացած ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ կոնսոլիդացիան լավ գաղափար է։
«Հայկ Մարությանը ոչ կուսակցական արշավ է անում, դրա համար ես եկել եմ որպես անհատ, բայց վստահ եմ՝ մեր կուսակցության բազմաթիվ անդամներ նույն կարծիքին են, և շատ հնարավոր է, որ մենք նաև կուսակցությամբ որոշում ընդունենք»,- ասել է նա։
Զուրաբյանը նաև նկատել է, որ չի տեսնում, թե արտահերթ ընտրությունների իրավիճակ է ստեղծվել Հայաստանում։

Բաց մի թողեք
Ռուսաստանը ուղղորդում է Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում. Սամվել Կարապետյան
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը