Հունվարի 16-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Վաղարշապատի, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Վարդենիսի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ-ից։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանել է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Բաց մի թողեք
Ի՞նչ է կուսակրոնությունը և արդյո՞ք դրա խախտումը այնպիսի «մահացու հանցանք» է
Ինչ տոն է նշում Հայ Առաքելական եկեղեցին այսօր
Ովքե՞ր են վարում և ովքե՞ր են երգել Ալեն Սիմոնյանի հարսանիքին